
Նախորդ շաբաթ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այցելել էր Վրաստան, որի ընթացքում երկու երկրների միջև ստորագրվել էր գաղտնի տեղեկատվության փոխանակման մասին պայմանագիր:
Այն Վրաստանում իսկական սկանդալ է առաջացրել: Ազատազրկման մեջ գտնվողՎրաստանի պաշտպանության նախկին նախարար Բաչանա Ալախայան հիմարություն է անվանել այն:
Մեկնաբանները մատնացույց են արել տեղեկատվության արտահոսքի հնարավորությունը՝ հաշվի առնելով, որ պայմանագիրը կարող է խոչընդոտել Վրաստան-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացմանը, իսկ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է և ՀԱՊԿ-ի անդամ:
«Ֆրոնտ նյուս» պարբերականին տրված հարցազրույցում պաշտպնության նախկին նախարար Բաչանա Ալախայան ասել է, որ Հայաստանի հետ պայմանագիրը հիմարություն է թեկուզ այն պատճառով, որ նման պայմանագիր Հայաստանը ստորագրել է նաև Ռուսաստանի հետ: