
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի օգնական Զինեդին Զիդանը կարող է գլխավորել «Կաստիլիան» (ակումբի երկրորդ թիմը). հաղորդում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Զիդանը շատ է ցանկանում եկող մրցաշրջանից աշխատել որպես գլխավոր մարզիչ:
Նրա հետ կապ էր հաստատել «Բորդոն», սակայն բանակցությունները հաջողությամբ չպսակվեցին, և Զիդանը որոշեց մնալ «Արքայական ակումբում»: Մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը Զիդանին առաջարկել է գլխավորել «Կաստիլիան»:
Ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստը մտածում է Պերեսի առաջարկի շուրջ: