Փետրվարի 28-ին, ժամը 01.32-ին ահազանգ է ստացվել, որ Սելիմի լեռնանցքում (Վայոց ձորի մարզի հատվածում) ձնաբքի հետևանքով երթևեկությունն արգելափակվել է և խցանման մեջ է մնացել 2 ավտոմեքենա:Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար ջոկատը: Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհի 40-րդ կմ-ում փրկարարները ճանապարհի երթևեկելի մաս են դուրս բերել Մերսեդես մակնիշի 30 ՕՏ 785 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Վ. Գրիգորյան): Ժամը 03.30-ին հայտնաբերվել է նաև 2-րդ` Ռենո մակնիշի 26 ԼՏ 219 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Գ. Սարգսյան), սակայն վերջինիս վարորդը հրաժարվել է փրկարարների օգնությունից` չցանկանալով լքել իր ավտոմեքենան:
Ձնաբքի մեջ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ