News of the World-ի խմբագիրը գաղտնալսել է թագավորական ընտանիքի հեռախոսները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանական News of the World թերթի նախկին գլխավոր խմբագիր, մամուլի հետ կապերի հարցերով վարչապետ Դեվիդ Քեմերոնի նախկին օգնական Էնդի Քոուլսոնը մեղավոր է ճանաչվել հայտնի մարդկանց և քաղաքական գործիչների բջջային հեռախոսների ձայնային փոստը գաղտնալսելու գործով: Նման որոշում են հրապարակել դատական ատենախոսները:

Թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը զբաղեցնելուց հետո Ռեբեկա Բրուքսը ևս մեղավոր է ճանաչվել մեղադրական եզրակացության չորս կետերով:

Քոուլսոնի պատժաչափի մասին կհայտարարվի ավելի ուշ:

Մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկին պատկանող News of the World-ի կողմից հեռախոսների գաղտնալսումների վերաբերյալ սկանդալը Մեծ Բրիտանիայում սկսվել էր 2011թ.: Արդյունքում Մերդոկը ստիպված էր եղել փակել թերթը:

Բրիտանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ News of the World-ի գաղտնալսումների «զոհ» էին դարձել բրիտանական Եղիսաբեթ II թագուհու թոռները` Ուիլյամ և Հարրի արքայազները, Ուիլյամի կինը` Քեյթը, «Բիթլզ» խմբի նախկին երաժիշտ Փոլ Մաքարտնին, դերասաններ Սիյենա Միլլերը, Ջուդ Լոուն և Հյու Գրանտը, ինչպես նաև՝ նախկին վարչապետներ Գորդոն Բրաունն ու Թոնի Բլերը. հայտնում է ИТАР-ТАСС-ը:




Լրահոս