
Armlur.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ` Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:
Այս լուրը, սակայն, դաշնակցականները հրաժարվում են հաստատել կամ հերքել` հավաստիացնելով, որ դա խիստ անձնական է և ոչ մեկին չի վերաբերում:
Մասնավորապես, Աղվան Վարդանյանն Armlur.am-ի հետ զրույցում նշեց, թե պետք չէ այդ դաշտ մտնել, քանի որ դա լրատվությանը չի վերաբերում:
«Մոռացե՛ք էտ թեման: Ես բարոյական չեմ համարում դրա մասին լուր գրելը»,-պատասխանեց Ա. Վարդանյանը և անջատեց լսափողը:
Իսկ մյուս դաշնակցականներն առհասարակ հեռախոսազանգերին չեն պատասխանում: