Ժամանակակից հարսանիքը այնպիսի ընդգրկուն արարողակարգ ունի, որ բոլոր ատրիբուտները մեկ առ մեկ թվարկելն անհնարին լինելու չափ դժվար է: Թե հատկապես ինչն են կարևորում մեր հայրենակիցները ճոխ ու անմոռաց հայկական հարսանիքներում, armlur.am-ը փորձեց ճշտել հենց երիտասարդներից:
Զարմանալի էր, բայց հարս ու փեսայի մասին նշելուց հետո մեր զրուցակիցները դժվարանում էին թեման շարունակել: Լավագույն դեպքում հարսանեկան զգեստի գոյությունն էին կարևորում:
Մնում է հուսալ, որ հարսանիքներում գոնե ամուսնացող զույգն իր ներկայությունը պարտադիր կապահովի, իսկ հարսի զգեստն էլ կզարդարի օրվա երջանիկ հերոսին: