Ալբանիան` ԵՄ անդամակցության թեկնածու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լյուքսեմբուրգում կայացած Եվրամիության նախարարների խորհրդի նիստում որոշում է կայացվել Ալբանիային ԵՄ անդամի թեկնածու կարգավիճակ տրամադրելու մասին: Ալբանիան ԵՄ անդամակցության հայտ էր ներկայացրել 2009թ.:

2009-ի ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել Ալբանիայի և ԵՄ միջև ասոցացման համաձայնագիրը, որն անդամակցության առաջին քայլն է համարվում. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:

Թեկնածուի կարգավիճակ ստանալուց մինչև կազմակերպությանն անդամակցելը սովորաբար 3-5 տարի է պահանջվում` ասոցացման կոնկրետ պայմանների շուրջ բանակցութուններ անցկացնելու համար: Դրանց հիման վրա երկիրը պետք է ամբողջությամբ վերաֆորմատավորի իր օրենսդրությունը՝ առավելագունս մոտեցնելով այն ԵՄ պահանջներին:

Միաժամանակ, շարունակվում է կուտակվել եվրոպացիների «հոգնածությունը» ԵՄ ընդլայնման քաղաքականության հանդեպ, ինչն առաջին անգամ ի հայտ եկավ 2005թ., երբ տապալվեց համաեվրոպական սահմանադրության հանրաքվեն: Դա տեղի ունեցավ ԵՄ-ին Հարավային և Արևելյան Եվրոպայի նոր 10 երկրների անդամակցելուց ընդամենը 1 տարի անց:




Լրահոս