Եղանակը Հայաստանում առաջիկա 5 օրերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում առաջիկա 5 օրերին տեղումներ են սպասվում։ Փետրվարի 28-ին տեղումներ կդիտվեն երկրի արևմտյան շրջաններում, 29-ին, մարտի 1-2-ը՝ շրջանների զգալի մասում, իսկ մարտի 3-ին՝ արևելյան շրջաններում ։Մարտի 1-ի երեկոյան ժամերին, 2-ին ամենուրեք տեղումներ կլինեն ձյան տեսքով: Քամին հարավ-արևմտյան 3-8 մ/վրկ, մարտի 1-2-ը առանձին վայրերում ուժգնացում 18-23մ/վ։Լեռնային շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին մերկասառույց:Օդի ջերմաստիճանը 28-29-ին կբարձրանա 6-8, մարտի 1-ի ցերեկը և 2-ի գիշերը կնվազի 2-3, 2-ի ցերեկը և 3-ի գիշերը ևս 6-8 աստիճանով:Երևանում փետրվարի 28-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում, փետրվարի 29-ին, մարտի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, մարտի 1-ի երեկոյան ժամերին և 2-ին` ձյուն: Մարտի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:




Լրահոս