Ոստիկանապետն ընթացք է տվել զոհվածի մոր նամակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ծառայողական քննություն կանցկացվի ոստիկանությունում՝ պարզելու, թե ինչ է կատարվել մի քանի օր առաջ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց անցկացված բողոքի ակցիայի ժամանակ: Հիշեցնենք, որ խաղաղ պայմաններում զոհված Վալերի Մուրադյանի մայրը` Նանա Մուրադյանը Վլադիմիր Գասպարյանին ուղղված բաց նամակում գրել էր, որ երբ ինքը փետրվարի 23-ին մոտեցել է դարպասներին, պարզել որդու լուսանկարը, 4-5 ոստիկան մոտեցել էին իրեն հրել , պահանջել, որ փողոցն անցնի , իսկ նրանցից մեկն էլ հարվածել է կնոջ թևին և ճմռթել որդու լուսանկարը: Որդեկորույս մայրն իր նամակում պահանջում է գտնել և աշխատանքից հեռացնել այդ ոստիկանին, որն, ի դեպ, չի ներկայացել:ՀՀ ոստիկանապետ Վլադմիր Գասպարյանն արձագանքել է Նանա Մուրադյանի բաց նամակին և ծառայողական քննություն նշանակել:  




Լրահոս