
Հունիսի 28-ին տեղի կունենա «Ժառանգություն» կուսակցության համագումարը: Ակտիվորեն տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ հնարավոր է քաղաքական կուրսի փոփոխություն:
Սակայն armlur.am-ի հետ զրույցում կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը բացառեց կուսակցության գծի փոփոխության ցանկացած հնարավորություն: Նա տեղեկացրեց, որ կուսակցության վարչության անդամներն ընտրելու են նախագահին, տեղակալին:
Մարտիրոսյանի խոսքով` կան կուսակցության անդամներ, որոնք երկրից են հեռացել, սակայն որևէ առանձնահատուկ բան չկա:
«Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես եղել է, այնպես էլ մնալու է կուսակցության առաջնորդ, իսկ մեր կուրսի փոփոխությունը կարող է լինել միայն Րաֆֆի Հովհաննիսյանի ցանկությամբ և համաձայնությամբ:
Համագումարին ներկա է լինելու նաև կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով մի քանի ամիս է, ինչ գտնվում է ԱՄՆ-ում: