
Մասաչուսեթի գիտնականների հետազոտությունների արդյունքում մարդու ձվարանում հայտնաբերվել են ցողունային բջիջներ, որոնք կարող են ապահովել ձվաբջիջիների անսահմանափակ մատակարարումը,- գրում է Daily Mail-ը: Գիտնականների հավաստմամբ՝ այս բջիջների օգնությամբ հնարավոր կինի կանխել չբերությունը եւ կիրարռել դրանք դա բուժելու համար:ԱՄՆ գիտնակակնները արդեն առանձնացրել են ցողունային բջիջները, որտեղ դրանք առաջացրել են ձվաբջիջներ, որոնք էլ ունակ են բեղմնավորվելու: Գիտնականներն ասում են, որ այս հայտնագործությունը մարտահրավեր է նախկինում ընդունված պատկերացմանը, որ կանայք ունեն միայն որոշակի քանակով ձվաբջիջներ, եւ նորերը չեն կարող արտադրվել: