Հայտնի դերասան և Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Աrնոլդ Շվարցենեգերին արժի Ռուսաստան ուղարկել որպես ԱՄՆ-ի դեսպան: Նման առաջարկով հանդես է եկել խորհրդային նախկին առաջնորդ Նիկիտա Խրուշչովի ծոռնուհին` Նինա Խրուշչովան: Նրա կարծիքով՝ երկաթյա Արնին շատ ընդհանրություններ ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և դա կնպաստեր նրանց միջև երկխոսությանը:
Մասնավորապես, գրել է Խրուշչովան Reuters-ի կայքի իր բլոգում, Պուտինը սիրում է սպորտով զբաղվել և շփվել հայտնիների հետ: Բացի այդ՝ նրանք երկուսն էլ գերմաներեն են խոսում: Նրա խոսքով՝ Շվարցենեգերը կկարողանա կասեցնել Ռուսաստանի «էքսպանսիոնիստական մղումները»:
«Եթե Ռուսաստանը որոշի ձեռնարկել էքսպանսիայի երրորդ փուլը (առաջին երկուսը Վրաստանում և Ուկրաինայում էին), ապա Շվարցենեգերի մկանները կբավականացնեն այն կանգնեցնելու համար»,-ասել է Խրուշչովան:
Լոգերի խոսքով՝ այդ ամենը Վաշինգտոնի արջև մեծ հնարավորություններ է բացում: «Եթե Վաշինգտոնն իսկապես ցանկանում է Պուտինի վրա ավելի մեծ ազդեցություն ունենալ, նախագահ Օբաման ընդամենր մեկ զանգ պետք է կատարի` զանգահարի Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերին և նրան նշանակի Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան»,- համարում է Խրուշչովի ծոռնուհին: