
Բրազիլիայի հավաքականի հարձակվող Հալկն արտահայտել է իր կարծիքը ֆուտբոլի 2014թ. աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ խաղում սպասվող մրցակից Չիլիի հավաքականի մասին: Նաև նա իր ուրախությունն է հայտնել հավաքականի մեկնարկային կազմ վերադառնալու առթիվ:
«Եթե ես գոլ չեմ խփում, բայց Բրազիլիան հաղթում է, ես գոհ եմ մնում: Սակայն ավելի լավ կլիներ համատեղել այդ երկուսը միմյանց հետ: Փառք Աստծո, վերադարձել եմ հավաքականի մեկնարկային կազմ և օգնեցի իմ թիմին` հաղթել Կամերունին: Դա լավ խաղ էր Բրազիլիայի հավաքականի համար:
Մենք մեզ ավելի պատրաստված ենք զգում: Նեյմարը հիանալի ֆուտբոլիստ է: Ցանկացած հավաքական կզգար նրա բացակայությունը», – նշել է նա: