Տիգրան Համասյանի համերգից հետո իրավիճակն ավելի թեժացավ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր առավոտից Աֆրիկյանների տան մոտ իրավիճակը թեժ էր: Անընդհատ բախումներ էին ընթանում ակտիվիստների և ոստիկանների միջև: Ինչպես հայտնում է armlur.am-ի թղթակիցը, իրավիճակն էլ ավելի թեժացավ երաժիշտ Տիգրան Համասյանի համերգից հետո:

Շենքի քանդման դեմ պայքարող ակտիվիստները մշտապես հայտարարում էին, թե ոստիկաններն աընդհատ սադրում են իրենց, որից էլ առաջանում են բախումները: Նրանց խոսքով` ոստիկանությունը չի ցանկանում լսել,  թե իրենք ինչ են ասում:

Սակայն Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի խոսքով` ակտիվիստները սահմանափակում են մյուսների ազատ տեղաշարժի իրավունքը:

Տ. Համասյանի համերգից հետո իրավիճակն էլ ավելի թեժացավ, լեզվակռիվը վերաճեց հրմշտոցի, իսկ ոստիկաններն էլ, պատ կազմած, փակեցին շենքի երկայնքով տեղադրված ցանկապատը:

Մի քանի ակտիվիստ էլ բերման ենթարկվեց, երբ ձեռքերով ու ոտքերով սկսեցին խփել երկաթյա ցանկապատին:

afrik

afrik1

afrik2

afrik3




Լրահոս