
Փետրվարի 27-ին, ժամը 14.05-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Երևանի հարսանյաց սրահներից մեկի 29-ամյա մատուցողին, որը փետրվարի 12-ին, սրահում երիտասարդ մի զույգի հարսանյաց հանդիսության ընթացքում գողացել է հարսանյաց նվեր հանդիսացող ծրարը, որի մեջ եղել է 320.000 դրամ: Կատարվում է նախաքննություն: