Այսօր՝ փետրվարի 28–ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը շամը 02։00–ի սահմաններում Լոռու մարզի Լորուտ գյուղի բնակիչ, 51-ամյա Վաչիկ Խառատյանը, վարելով ԳԱԶ 66 մակնիշի առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենան, Թումանյան–Լորուտ ավտոճանապարհի 14–րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և բախվել ծառին։ Վթարի հետևանքով Վ.Խառատյանը տեղում մահացել է։ Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Մահվան ելքով ավտովթար Լոռու մարզում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ