Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում էր D խմբի երրորդ տուրի հանդիպումները: Արդեն 1/8-րդ եզրափակչի ուղեգիր նվաճած Կոստա-Ռիկան հանդիպել էր Անգլիայի ընտրանու հետ:
Հանդիպման առաջին խաղակեսում գոլեր այդպես էլ չգրանցվեցին: Ընթանում էր նաև Իտալիա-Ուրուգվայ հանդիպումը, որի ընթացքում նույնպես առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին: 59-րդ րոպեին կարմիր քարտ է ստանում Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստ Մարկիզիոն: 81-րդ րոպեին Ուրուգվայը կարողանում է մեկ գոլ խփել և ապահովել իր տեղը 1/8-րդ եզրափակչում:
Կոստա-Ռիկան հաջորդ փուլ անցավ առաջին հորիզոնականով: Ուրուգվայը հաղթանակ միավոր վաստակելով անցավ հաջորդ փուլ երկրորդ հորիզոնականով: Իտալիան և Անգլիան դուրս մնացին պայքարից:
ԱԱ-2014, D խումբ, երրորդ տուր
Իտալիա – Ուրուգվայ՝ 0:1
Գոդին, 81
Կոստա-Ռիկա – Անգլիա` 0:0