
ԱՄՆ-ում 10-ամյա աղջիկը պատահաբար արել է գիտական հայտնագործություն: Քիմիայի դասի ժամանակ, նա հավաքել է մի քիմիական միացության պատկեր, որը նախկինում հայտնի չի եղել գիտնականերին: Այդ մոլեկուկը բաղկացած է ազոտից , թթվածնից եւ ածխաջրածիններից: Ուսուցիչը այդ պատկերը ուղարկել է քիմիայի պրոֆեսորներից մեկին , ով ուսումնասիրելով քիմիայի ամբողջ գիտական աշխատանքները այդպիսի նյութ չի գտել: Ենթադրվում է , որ այդ հայտնագործությունը կարող է նպաստել նոր պայթուցիկ նյութերի ստեղծմանը: Գիտնակաները հոդված են հրապարակել այդ հայտնագործության վերաբերյալ` Computational and Theoretical Chemistry ամսագրում: