Ինչով են ապրում Գալուստ Սահակյանի որդիները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գաղտնիք չէ, որ շատ դեպքերում պաշտոնյաների զավակները ևս բարձր պաշտոններ են զբաղեցնում: Այդպես  է նաև Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի որդիների պարագայում:

Նրա մի որդին` Արման Սահակյանը, 2011-ից զբաղեցնում է ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը: Մինչ այդ նա զբաղեցրել է այլ պաշտոններ ևս. 2004-2006 թթ. եղել է Երևանի քաղաքապետի տեղակալ, 2007-2011թթ.` Ազգային ժողովի պատգամավոր: Նորություն չէ, որ շատ պաշտոնյաների որդիներ խուսափում են բանակում ծառայելուց: Թեև Արման Սահակյանի կենսագրական տվյալներում նշված է, որ ծառայել է ՀՀ զինված ուժերում, սակայն ինչպես մյուսների դեպքում, նշված չէ, թե որ տարիներին է դա եղել:

arman

Այս տարվա  ընթացքում ԱԺ նախագահի որդին կարողացել է 144 մլն դրամ վաստակել: Նա ունի նաև հանձնված կամ վերադարձված փոխառություն, որի արժեքը կազմում է 19 մլն 473 հազար դրամ: Մեկ տարվա ընթացքում աշխատանքի վարձատրությունից և շահաբաժիններից նրան հաջողվել է 23 մլն դրամ վաստակել:

Գ. Սահակյանի մյուս տղան` Տիգրան Սահակյանը, զբաղեցնում է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը: Այստեղ հետաքրքիրն այն է, որ նրա կենսագրական տվյալներն ընդհանրապես բացակայում են:

tigran

Տ. Սահակյանի դրամական միջոցներն էլ 85 մլն դրամից ավելի են կազմում: Աշխատանքի վարձատրությունից և վարձակալության դիմաց ստացված վճարներից նրան հաջողվել է 1 տարում 7 մլն դրամից ավել գումար վաստակել:




Լրահոս