Այսօր՝ հունիսի 25-ին, կկայանան ֆուտբոլի 2014թ. աշխարհի առաջնության F և E խմբերի երրորդ տուրի հանդիպումները:
Երևանի ժամանակով 20:00 կհանդիպեն Նիգերիայի և Արգենտինայի և նույն խմբում ընդգրկված Բոսնիա և Հերցոգովինայի և Իրանի ընտրանիները:
F խմբում ընդգրկված թիմերից առաջատարը Արգենտինան և Նիգերիան են, որոնք էլ հենց հանդիպում են միմյանց հետ: Արգենտինան նույնիսկ պարտության դեպքում կանցնի հաջորդ փուլ:
Արդեն 23: 59 կհանդիպեն մյուս խմբի չորս թիմեը: Առաջատար Ֆրանսիան կհանդիպի երկրորդ տեղը զբաղեցնող Էկվադորի հետ, իսկ Հոնդուրասն էլ ուժերը կչափի Շվեյցարիայի հետ:
Մաղթում ենք դիտարժան խաղ բոլոր ֆուտբոլասերներին: