Գեղեցիկ հանցագործին ազատելու համար կվճարեն նրա երկրպագուները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 30-ամյա հանցագործ Ջերեմի Միքսի մայրը պատրաստվում է գումար վաստակել նրա երկրպագուներից:

Ինչպես տեղեկացրել էր Armlur.am-ը, Միքսը ողջ աշխարհի կանանց սիրելին է դարձել այն բանից հետո, երբ ոստիկաններն իրենց կայքէջում հրապարակել էին նրա լուսանկարը: Քետրին Էնժիրին անհրաժեշտ է 25 հազար դոլար, տեղեկացնում է Mirror-ը:

hanc

Նշված գումարը կինը պատրաստվում է ծախսել որդու նկատմամբ «արդար դատավճռի» համար: «Բոլորը Ջերեմիին հանցագործ են համարում, բայց նա իմ որդին է, և ես գիտեմ, որ նա հիանալի մարդ է: Ջերեմին որևէ կապ չունի հանցագործների հետ, նրան ձերբակալել են աշխատանքի գնալիս», – գրում է Քետրին Էնժիրը գումար հավաքելու նպատակով իր կողմից ստեղծված կայքում: Նա հրապարակել է որդու լուսանկարը ՝ փոքրիկ երեխան գրկում, և խնդրում է ինտերնետի օգտատերերին ցանկացած օգնություն ցուցաբերել իր որդուն: Առայժմ նրան հաջողվել է որդու համար մոտ 4 հազար դոլար հավաքել: Սակայն, ոստիկանության տվյալները, մեղմ ասած, չեն համընկնում մոր բնութագրին:

Իշխանությունների տեղեկատվության համաձայն, մարտական զենք-զինամթերքի պահման համար ձերբակալված Ջերեմի Միքսը Կալիֆորնիայի ամենավտանգավոր հանցագործներից մեկն է: Բացի այդ, ավելի վաղ տղամարդն արդեն դատապարտվել է նույն քրեական հանցանքի համար: Ներկայում գրավի գումարը, որի դիմաց նրան կարող են ազատ արձակել, կազմում է 900 հազար դոլար:




Լրահոս