Հունիսի 25-ի աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ. Օրվա առաջին կեսը հանգիստ, բեղմնավոր ժամանակահատված է. հեշտությամբ եք լուծում բարդ խնդիրները, հաճախ հաջողության հասնում ուղղակի այն բանի շնորհիվ, որ դրսևորում եք ավելի մեծ համառություն, քան այլ նշանների ներկայացուցիչները:

Սակայն ժամանակի հետ դժվարանալու է մարդկանց հետ լեզու գտնելը, և դա իր ազդեցությունն է ունենալու բազմաթիվ գործերի զարգացման վրա:

Չպլանավորած գնումները անհաջող կլինեն և շատ ժամանակ կխլեն:

Ցուլ. Օրվա սկիզբը հնարավորություն կտա լուծել ինչ-որ պրոֆեսիոնալ խնդիրներ` օգտվելով ընկերական կապերից կամ դիմելով հին ծանոթներին: Մյուս կողմից էլ այդ նույն ժամանակահատվածը թույլ է տալիս ուղղորդել գործնական հարաբերությունները ոչ պաշտոնական հունով, օրինակ’ սիրախաղ սկսել աշխատակցի հետ, կամ ընկերանալ ղեկավարի հետ:

Դրան հակառակ` օրվա երկրորդ կեսը կապված է տհաճ հուշերի, կատարած սխալները վերլուծելու, ինչպես նաև անցյալին վերադառնալու զուր ջանքերի հետ:

Երկվորյակներ. Օրը ձեզ գլխապտույտ հաջողություններ չի խոստանում, սակայն ընդհանուր առմամբ բավական հաջող է դասավորվում: Եթե գործին ձեռնամուխ լինեք խանդավառությամբ, ապա շանս կա հասնել դրական լուրջ արդյունքների: Այն, ինչը ձեզ մոտ առանձնակի հետաքրքրություն չի առաջացնում, կարելի է ինչ-որ կերպ հասցնել ավարտին, սակայն ավելին չի էլ պահանջվում:

Բարենպաստ օր է ուղևորությունների համար, այդ թվում` դեպի արտերկիր: Ցանկալի է ճանապարհորդել ընկերների և ազգականների հետ` այդ դեպքում ձանձրանալու առիթ չեք ունենա: Նոր ծանոթությունը հաճելի սիրավեպի սկիզբ կդնի:

Խեցգետին. Օրվա էմոցիոնալ ֆոնն աչքի է ընկնում անկայունությամբ, դուք կորցնում եք ձեր կենսուրախությունն ու լավատեսությունը, ջղագրգիռ եք ամեն մի մանրուքից:

Կարևոր հարցերից մեկը, որ այսօր ամենից շատն է մտահոգում, դա փողն է: Ֆինանսական հեռանկարները մշուշոտ են, դուք գիտակցում եք դա և ձգտում խուսափել ավելորդ ծախսերից` նման մոտեցումը բավական խոհեմ է:

Այսօր կարելի է նոր գործեր ձեռնարկել, եթե դուք գոնե ընդհանուր պատկերացում ունեք այն բանի մասին, թե ինչպես պիտի դրանք արվեն:

Առյուծ. Վատ օր չէ ընթացիկ խնդիրներ լուծելու, կարգուկանոն մտցնելու համար: Աշխատատար գործերը շեղում են տհաճ մտքերից, օգնում են կենտրոնանալ և կոնստրուկտիվ տրամադրվել:

Լավ են անցնում գործնական բանակցությունները, ձեզ արագորեն հաջողվում է ճիշտ տոնայնություն վերցնել: Ձեր շահերը դուք պաշտպանում եք այն անմիջական պարզությամբ, որը զինաթափում է ձեր ընդդիմադիրներին:

Այսօր կարելի է անձնական խնդիրներ լուծել: Օրը հարմար չէ դեսպանատներ և կոնսուլություններ այցելելու համար:

Կույս. Դուք այսօր շատ անելիք ունեք և որքան ավելի շուտ սկսեք գործերը, այնքան ավելի կշահեք: Շատ ժամանակ կխլեն գործնական բանակցությունները և խորհրդակցությունները, ձեզ կհաջողվի շրջապատին համոզել ձեր ճշմարտացիությունը, սակայն շուտով, ավաղ, դուք ինքներդ կսկսեք դրանում կասկածներ ունենալ:

Բարեբախտաբար, ձեր կողքը կհայտնվեն մարդիկ, ովքեր ձեզ կոգեշնչեն նոր սխրանքների: Մեծ բերկրանք կզգաք կրտսեր սերնդի ազգականների հետ շփումներից:

Կշեռք. Այսօր աշխատանքում հաջողություններն այնքան զգալի կլինեն, որ կգերազանցեն սպասումները: Ձեզ կհաջողվի ոչ միայն հասնել առաջընթացի ձեռնարկած գրեթե բոլոր գործերում, այլև` լուծել մի շարք խնդիրներ, որոնք լուրջ խոչընդոտներ էին առաջացնում պրոֆեսիոնալ կարիերայի ձեր ճանապարհին:

Կարելի է գործնական բանակցություններ վարել, քննարկել հարցեր, որոնք առաջին հերթին վերաբերվում են երկարաժամկետ համագործացությանը:

Կարիճ. Հաջող օր է ֆինանսական առումով, դրամական մուտքերը շատ զգալի կլինեն, իսկ կնքված գործարքներն անպայման եկամուտ կբերեն: Բարդ են ձևավորվում գործընկերների հետ հարաբերությունները, ստեղծվում է անառողջ մրցակցություն, նշանի որոշ ներկայացուցիչներ դառնում են խարդավանքների զոհ:

Ձեր ուղղագծության, կտրուկ արտահայտվելու հակվածության պատճառով դուք վտանգում եք վեճի մտնել հին ընկերներից մեկի հետ:

Աղեղնավոր. Պատրաստ եղեք անակնկալների: Չի բացառված, որ լուրեր ստանաք, որոնք ստիպեն ձեզ փոխել ձեր կյանքը:

Օրը հիանալի հարմար է նոր ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար, միակ բանը, որ ձեզանից պահանջվում է, դա վճռական գործելն է: Օրվա երկրորդ կեսին գտեք ժամանակ փոքր զբոսանքի համար, դա հնարավորություն կտա խուսափել անքնությունից:

Այծեղջյուր. Այսօր դուք ցանկանում եք ազատություն տալ երևակայությանը, սակայն այն կարող է ձեզ շատ հեռու տանել: Մինչ օդային դղյակներ կառուցել սկսելը, մտածեք, թե արդյոք հնարավորություն չունեք ավելի հուսալի և օգտակար բան կառուցել:

Այսօր ստացվող տեղեկությունները պետք կլինի մանրազնին ստուգել. վտանգ կա, որ ինչ-որ մեկը հատուկ ձեզ մոլորության մեջ է գցում:

Օրը հարմար չէ բարդ պրոֆեսիոնալ խնդիրների լուծման համար:

Ջրհոս. Այսօր պետք է հնարավորինս քիչ փորձարարություններ անեք, հատկապես երբ խոսքն ինչ-որ կարևոր բանի մասին է: Այժմ կարևոր է զգուշությունը, և այն արժե դրսևորել ցանկացած շատ թե քիչ բարդ իրավիճակում:

Օրվա երկրորդ կեսը գործնական ակտիվության նվազման ժամանակահատվածն է: Այն կարելի է օգտագործել հանգստի, զբոսանքների, ռոմանտիկ ժամադրությունների համար: Չարժե քննարկել այնպիսի հարցեր, որոնք կապված են ներդրումների, ինչպես նաև ձեր նախագծերի ֆինանսավորման հետ:

Ձկներ. Այսօր դուք հակված եք չմտածված քայլեր անելու, որոնցից յուրաքանչյուրը կարող է տհաճ հետևանքներ ունենալ: Դուք չեք հետևում խորհուրդներին, ուրիշների սխալներից դասեր չեք քաղում, փոխարենը` նախընտրում եք ձեր գլխին նոր փորձություններ բերել::

Շփումներում կարևոր է շրջահայաց լինել. դուք հակված եք ձեր կողմ գրավել այնպիսի մարդկանց, ովքեր արժանի չեն վստահության: Չեն բացառված ֆինանսական զգալի կորուստները: Օրվա երկրորդ կեսը հարմար չէ ռոմանտիկ ժամադրության համար, հատկապես այնպիսի մարդկանց հետ, ում դուք վատ եք ճանաչում:




Լրահոս