Մարսում գաղտնի ռազմակայաննե՞ր կան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թոշակի անցած ծովային հետևակայինը հայտարարել է, թե վերջին 17 տարվա ընթացքում ծառայել է Մարսում: Նախկին զինվորականի խոսքով, որը ներկայանում է որպես կապիտան Քեյ, իր պարտականությունն է եղել մարդկանց արտամոլորակային ռազմակայանները տեղի անբարյացակամ բնակչությունից պաշտպանելը. տեղեկացնում է Mirror-ը:

Կապիտան Քեյը պատմել է, որ ինքը եղել է գաղտնի տիեզերական զինուժի հրամանատարներից մեկը, որը պատկանել է Earth Defense Force (Երկրագնդի պաշտպանության ծառայություն) բազմազգ կազմակերպությանը:

Մարսում անցկացրած 17 տարվա ընթացքում տղամարդն աշխատել է ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի քաղաքացիների հետ: Կապիտան Քեյի հիմնական առաքելությունն էր՝ պաշտպանել Կարմիր մոլորակի վրա մարդկանց կառուցած 5 հետազոտական կայանները Մարսի ագրեսիվ տեղաբնակներից:

3 տարուց ավել մի քանի երկրի իշխանությունները նախապատրաստել են կապիտան Քեյին դժվարին արտամոլորակային ծառայությանը: Այդ ընթացքում նա սովորել է կառավարել 3 տեսակի տիեզերական կործանիչ և նույքան ռմբակոծիչ, որոնք հատուկ պատրաստված են եղել անօդ տարածքում մարտական գործողությունների համար: Ուսուցումն իրականացվել է գաղտնի լուսնային կայանում, որը կոչվում է Lunar Operations Command: Կապիտան Քեյը չի պատմել, թե քանի զինակից է ունեցել:

«Մարսյան զորքերում 20 տարվա ծառայությունից ես սարսափելի հոգնել էի», – խոստովանել է տղամարդը: Հրամանատարությունն ըմբռնումով է մոտեցել հրաժարականի մասին զինվորականի խնդրանքին և նրան հանդիսավոր պայմաններում հրաժեշտ տվել: Ինչպես պատմել է ամերիկացին, արարողությանը ներկա են եղել շատ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ԱՄՆ-ի նախկին պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը:

Կապիտան Քեյի պատմությունը, մեղմ ասած, տարօրինակ է հնչում, սակայն նա միակը չէ, ով պնդում է, որ Մարսում գաղտնի ռազմակայաններ կան: UFO TV հեռուստաալիքն այդ մասին կեսժամանոց ֆիլմ է նկարահանել:




Լրահոս