Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակներում այսօր տեղի ունեցավ C խմբի վերջին՝ երրորդ տուրի խաղերը: Արդեն իսկ փլեյ-օֆֆի ուղեգիր ապահոված Կոլումբիան մրցում էր ճապոնացիների դեմ, իսկ Կոտ դ՛Իվուարն ուժերը չափում Հունաստանի հետ:
Ճապոնիա – Կոլումբիա խաղում թիմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվով: Երկրորդ խաղակեսում Կոլումբիան ևս երեք գնդակ խփեց և հաղթանակ տարավ: Իր հաշվին դուբլ գրանցեց Մարտինեսը: Իսկ 89-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ռոդրիգեսը Այս հաղթանակի շնորհիվ Կոլումբիան անցավ հաջորդ փուլ` խմբում գրավելով առաջին հորիզոնականը:
ԱԱ-2014, C խումբ, երրորդ տուր
Ճապոնիա – Կոլումբիա՝ 1:4
Սինձի Օկազակի, 45+1 – Խուան Կուադրադո, 17 (11մ.) , Մարտինես, 55, 82, Ռոդրիգես, 89
Հույներն առաջին խաղակեսից հետո հաղթում էին նվազագույն հաշվով: Սակայն երկրորդ խաղակեսում մրցակիցները հավասարեցրեցին հաշիվը: Հույներին միայն հաղթանակ էր պետք հաջորդ փուլ անցնելու համար: Խաղում առավել շատ գրոհում էին հույները, սակայն մի քանի անգամ հարվածից հետո նրանց խանգարում էր դարպասաձողը: Խաղի վերջում հաշիվը 1:1 էր, սակայն հույները ստացան 11 մետրանոցի իրավունք, որն էլ հաղթական դարձավ հույների համար և ապահովեց հաջորդ փուլի ուղեգիր:
Հունաստան – Կոտ դ’ Իվուար՝ 2:1
Անդրեաս Սամարիս, 42, Սամար, 90 + 3 (11մ)- Բոնի, 74