Մարդասպանը պետք է հայտնաբերվի և պատժվի. Ռ.Կադիրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չեչնիայում սպանվել է 2 գրոհային, ովքեր ահաբեկչություն էին նախապատրաստում մուսուլմանների համար սուրբ տոն համարվող Ռամադանի ժամանակ: Ահաբեկիչներից ևս երկուսը ձերբակալված են. հայտարարել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը:

o_943694

Ռամզան Կադիրովը հանրապետության ներքին գործերի նածարար Ռուսլան Ալխանովի հետ քննարկել է Գրոզնիում ոստիկան սպանած հանցագործի որոնման հարցը: Ոստիկանության աշխատակից Ահմեդ Դալաևը զոհվել է 2014թ. հունիսի 22-ին. տեղեկացնում է Интерфакс-ը:

«Մարդասպանը պետք է հայտնաբերվի և պատասխանատվության ենթարկվի, որտեղ էլ որ նա լինի», – պահանջել է Կադիրովը Չեչնիայի ՆԳՆ ղեկավարից:

Սպանված ոստիկանը հետմահու կպարգևատրվի Կադիրովի շքանշանով, նրա անունով կկոչեն փողոցներիվց մեկը:

Կադիրովը խոստացել է 10 մլն ռուբլի պարգևավճար ոստիկանին սպանողի մասին տեղեկատվության դիւմաց:

«Մենք թույլ չենք տա անպատիժ կերպով թափել ոստիկանության աշխատակիցների և հանրապետության բնակիչների արյունը», – գրել է Կադիրովը Instagram-ի իր կայքէջում: Նրան, ով դիմադրության դեպքում կվոչնչացնի հանցագործին, կշնորհվի Կադիրովի շքանշան:




Լրահոս