Դատավորների կենսաթոշակները կնվազեն․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց մասին» ՀՀ օրենքը նախկինում լարված իրավիճակ էր ստեղծել ՀՀ դատական իշխանության ներկայացուցիչների մոտ։

Բանն այն է, որ այդ օրինագծով նվազելու էին դատավորների կենսաթոշակները: Փոխարենը բարձրանալու էր Սահմանադրական դատարանի անդամների կենսաթոշակը: Դեռեւս 2 ամիս առաջ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ իրենց մշուշոտ ապագայով մտահոգ դատավորները մեկօրյա գործադուլ կանեն, եթե իրենց պահանջները չկատարվեն:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ կատարելագործման վարչության պետ Սարգիս Թորոսյանը մանրամասնեց, որ ԱԺ ներկայացված նոր օրինագծի համաձայն, նոր նշանակված դատավորները, կամ երկու-երեք տարի պաշտոնավարողները կենսաթոշակ կստանան նոր օրենքի սահմանված կարգով եւ չափով. «Իսկ այն դատավորները, ովքեր 30 տարի է, ինչ պաշտոնավարում են, կշարունակեն պահպանել կենսաթոշակի այն չափը, որը կար նախկինում»:

Այսինքն` ապահով ծերություն ունենալու համար այսօր դատավոր դառնալն այլեւս անհեռանկար է»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:     


 




Լրահոս