
Ամերիկացի կոնգրեսականները կոչ են անում պետքարտուղար Հիլարի Քլինթոնին վերանայել դիրքորոշումը Հայոց ցեղասպանության խնդրում` վերջերս նրա արտահայտած մոտեցումները որակելով որպես “ակնհայտ թուրքամետ”:Երկուշաբթի երեկոյան Վաշինգտոնում հրապարակվել է Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ Ադամ Շիֆի եւ Իլինոյսը ներկայացնող հանրապետական Ռոբերտ Դոլդի` Պետդեպարտամենտի ղեկավարին ուղղված նամակը, որին միացել են մոտ վեց տասնյակ այլ կոնգրեսականներ: Դեմոկրատ եւ հանրապետական կոնգրեսականները համատեղ այս ուղերձում խիստ քննադատության են ենթարկում պետքարտուղար Քլինթոնին հատկապես այն հայտարարությունների համար, որոնց համաձայն` “Ցեղասպանության հարցը անհրաժեշտ է թողնել պատմաբանների դատին”: