
Ջորջիա նահանգի տեխնոլոգիայի համալսարանի գիտնականները փաստում են, որ կլիմայի փոփոխություններն ու գլոբալ տաքացումը ապագայում կարող է հանգեցնել Եվրոպայի ցրտաշունչ ձմեռների կրկնմանը: Ընդ որում, սառույցների հալման պատճառով ամռանը կարող է տեղի ունենալ օդային հոսանքների շրջանառության փոփոխություն, ինչը կնվազեցնի արևմտյան քամիների ինտենսիվությունը և կուժեղացնի սառը հոսանքների ներթափանցումը Արտիկայից, և այս ամենը կհանգեցնի Եվրոպայում ձյան տեղումների: