
Ադրբեջանի բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության ներկայացուցիչ Ռասիմ Սատարզադեն Trend.az-ի հետ զրույցում ասել է, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել “Էսպո” կոնվենցիայ քարտուղարություն` Հայաստանի տարածքում նոր ատոմային ռեակտորի կառուցման ընթացքում կոնվենցիայի պահանջները չկատարելու առնչությամբ: Սատարզադեի խոսքով` մարտին Ժնևում տեղի է ունենեալու “Էսպո”-ի գործադիր կոմիտեի հերթական նիստը, որի ժամանակ քննարկվելու է նաև Ադրբեջանի վերոնշյալ հայցը: