Ռ. Քոչարյանը մեծ հայտանագործություն չի արել. Վ. Բոստանջյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այնպիսի բան է ասել, որ մեր ամբողջ ժողովուրդն է այդ մասին իմանում. նա մեծ հայտնագործություն չի արել»,-այսօր կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Քոչարյանի հարցազրույցին, ասաց տնտեսագետ, ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը:

Նշենք, որ երկրորդ նախագահը հայտարարել էր, թե էլեկտրաէներգիան կարող է կրկին թանկանալ:

«Չեմ կարծում, որ մեծ հայտնագործություն է, և 1000 տոկոսով դա իրականությանը համապատասխանում է», – նշեց նա:

Բոստանջյանը հավելեց, որ Ազգային ժողովում բոլորը հարցեր են ուղղել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին և վերջինս չի կարողացել նորմալ պատասխան տալ: Տնտեսագետի խոսքով` դրանից լավ ապացույց չի կարող լինել:

Նա հայտարարեց, որ այս վիճակը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև երկիրն ամբողջությամբ դատարկվի: Բոստանջյանը նաև նշեց, որ բերված հակափաստարկները միայն ծիծաղ են առաջացնում:

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն էլ նշեց, որ իր համար մտահոգիչ է այսօրվա տնտեսության վիճակը: «Մենք, որպես կանոն, վերջին տարիներին մի ծայրահեղությունից մյուսն ենք անցնում: Պետք է խթանել ներքին ներդրումները», – հայտարարեց նա:




Լրահոս