Քիչ առաջ Armlur.am-ին հայտնի դարձավ, որ «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ Արթուր Այվազյանը` Մանախ մականվամբ, օրինական կարգով հացադուլ է հայտարարել:
Հացադուլի պատճառը, ըստ մեր ունեցած տեղեկության, այն է, որ դատապարտյալին, ով գտնվում է վատառողջ վիճակում, չի թույլատրվում ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխվել` բուժում ստանալու:
Մեզ հայտնի դարձավ նաև, որ «Արթիկ» ՔԿՀ պետի տեղակալ Աղասի Խաչատրյանը նույնպես խոչընդոտում է դատապարտյալի` հիվանդանոց տեղափոխմանը:
Տաթև Հարությունյան