ՏՄՊՊՀ-ն՝ դեղերի շուկայում առկա խնդիրների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փոքր և միջին ձեռնարկատերերի և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ընդհանուր հանդիպումը շարունակվում է:

Դեղերի գործունեությամբ զնաղվող ընկերության ներկայացուցիչն իր ելույթում հայտնեց, որ արդեն վաղուց լուծվել է բրենդային և չփաթեթավորված անուններով դեղերի հետ կապված խնդիրը: Սակայն ներկայացուցիչը հայտնեց, որ այժմ կա ավելի լուրջ խնդիր, այն է` ՔԿՀ-ներում, ՊՆ-ում,  պետական հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում վաճառվում են միայն դեղերը, որոնք բրենդային անուն ունեն, և որը նշանակել է բժիշկը: Ներկայացուցիչը համոզմունք հայտնեց, որ ստեղծվել է բժիշկների մոտիվացիա, որը խոչընդոտում է այլ դեղերի սպառմանը:

«Կարևոր է, որ մեր ոլորտում չլինեն համակենտրոնացման երևութներ: Ես՝ որպես մասնագետ, կարևորում եմ գների մենաշնորհի դեմ պայքարի գործիքի առկայությունը: Բժիշկների մեծամասնությունը կոնկրետ դեղն է նշանակում: Դեղատունը՝ որպես մասնագիտական սպասարկման վայր, առաջարկում է մեկ ուրիշը, բայց ասում է, ոչ բժիշկը թույլ չի տվել, այսինքն՝ իշխում է բժիշկների մոտիվացիա: Պետությունը պետք է սահմանի դեղերի գների կոնկրետ ցուցանիշ»,- ասաց ներկայացուցիչը:




Լրահոս