
«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն` Սերժ Սարգսյանը բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկումներից մեկի ժամանակ հայտարարել է, որ իրեն հազիվ է հաջողվել կայունացնել իրավիճակը, եւ առաջիկայում ինքը չի պատրաստվում որեւէ փոփոխություն իրականացնել իշխանական համակարգում: Ըստ մեր աղբյուրների՝ Ս.Սարգսյանն ասել է, որ այս որոշումը վերաբերում է թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր իշխանությանը: Նա նշել է, որ լավագույն դեպքում պարզապես փոխատեղումներ կանի, բայց ոչ փոփոխություններ, քանի որ այդ դեպքում մեծ է իշխանական կայունության խախտման վտանգը: Ուշագրավն այն է, որ Ս.Սարգսյանը դեռ մինչեւ վերջերս խոսում էր փոփոխությունների եւ նոր, թարմ դեմքեր խորհրդարան ու կառավարություն բերելու անհրաժեշտության մասին: Մեր հարցին, թե ինչու է Սերժ Սարգսյանը փոշմանել, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Ս.Սարգսյանը սովորաբար իր հայտարարություններն անում է հրապարակավ»: