Կառավարությունը երեկ հավանություն է տվել ԱԺ ՀՀԿ խմբակցության` գյուղացիներին որոշ ժամկետով հողի հարկից եւ գույքահարկից, ինչպես նաեւ դրանց չվճարման հետեւանքով առաջացած տուգանքներից ազատելու մասին օրենսդրական նախաձեռնությանը: Ընդհանուր առմամբ, կառավարությունը պատրաստվում է զիջել 43 մլրդ դրամի գումար: Ուշագրավն այն է, որ ՀՀԿ-ականները հարկեր զիջելու նախաձեռնությամբ հանդես են գալիս ընտրությունների նախաշեմին: Այս նախագիծը որակելով պետական մակարդակով ընտրակաշառքի դրսեւորում` ՀՅԴ-ական Արա Նռանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հիշեցրեց, որ իրենք հանդես էին եկել «Գույքահարկի մասին» օրենքում փոփոխությունների նախաձեռնությամբ` առաջարկելով 3-րդ եւ 4-րդ կարգի վթարային շենքերին ազատել գույքաhարկից, սակայն կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել դրան: Ընդ որում, ըստ Նռանյանի` իրենց նախագիծն ընդունելու դեպքում զիջվող գույքահարկը նույնիսկ 1 մլրդ դրամ չէր կազմի:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ