Բակո Սահակյանը հանդիպել է Հովհաննես Մանուկյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի եւ գերատեսչության մի խումբ աշխատակիցների հետ, տեղեկացնում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Հանդիպմանը, որին մասնակցել է Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, քննարկվել են արդարադատության ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր:

Նշվել է, որ փոխգործակցության համար առկա են բոլոր նախադրյալները եւ այս ուղղությամբ ակտիվ աշխատանքներ իրականացնելու պատրաստակամությունը:




Լրահոս