Իսպանիայում ձերբակալել են և արտահանձնել Ռուսաստանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիան Ռուսաստանին է արտահանձնել ՌԴ քաղաքացի Յանա Ռոգովայային, ով մեղադրվում 300 մեքենայության մեջ. ИТАР-ТАСС-ին հայտնել է ՌԴ գլխավոր դատախազության ներկայացուցիչ Մարինա Գրիդնյովան:

2005թ. հուլիսից մինչև 2006թ. սեպտեմբերը Ռոգովայան եղել է Նովոսիբիրսկի միջնակարգ հատուկ միլիցիայի դպրոցի վճարովի մեթոդաբանը, ով դասաանդել է «Բ կարգի վարորդների մասնագիտական պատրաստում» հավելյալ պրոֆեսիոնալ կրթության ծրագրով:

Քննչական մարմնի տյալնեևրով՝ նա այդ բաժնի ղեկավարի հետ համատեղ «հափշտակել է հաստատության և առանձին քաղաքացիների փողերը»:

Գլխավոր դատախազությունում պարզաբանել են, որ ընդունելության քննությունների ընթացքում նրանք խաբել են դիմորդներին և նրանց հարազատներին` ուսման դիմաց վճարումների կարգի և գումարների հետ կապված: Նրանք այդ գումարները ստացել են սեփական աշխատասենյակներում և ոչ լրիվ են մուտքագրել դրամարկղում:

«Բացի այդ՝ Միլիցիայի դպրոցին հովանավորչական օժանդակություն ցուցաբերելու պատրվակով նրանք քաղաքացիներից գումարներ են ստացել, որոնք հետագայում սեփականացրել են», – հայտնել է Գրիդնյովան:




Լրահոս