Վերջին տարիներին Երևանի ճարտարապետությունն այնքան է փոխվել, որ շատերի կարծիքով քաղաքն ուղղակի կորցրել է իր նախկին դեմքը: Ժամանակակից Երևանի ճարտարապետությունը գնահատելու առաջարկով armlur.am-ը դիմեց երևանցիներին, բայց ինչպես մեր զրուցակիցները փաստեցին, ոչ բոլորն էին, որ համակարծիք էին մայրաքաղաքի տեսքի աղավաղված լինելու փաստի հետ:
Ավագ սերունդն ավելի պահպանողական էր ու գտնում էր, որ Երևանն իր հին դեմքը կորցրել է: Իսկ երիտասարդները սիրում են նաև նորացված Երևանը:
Այստեղ երրորդ կարծիք էլ կար. առաջին անգամ Երևան այցելած մեր սփյուռքահայ հայրենակիցներն արդեն հասցրել էին սիրել մեր քաղաքն այնպես ինչպես կա: