ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանն օրերս դատարանում հայտարարեց, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն իր «գլխին սարքել» է, հաշվեհարդար է տեսել: «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ գլխավոր դատախազության մամլո խոսնակ Սոնա Տռուզյանից տեղեկանալ` արդյոք դատախազությունը պատրաստվում է քրեական գործ հարուցել Ալիկ Սարգսյանի դեմ, քանի որ նա իր պաշտոնական դիրքը չարաշահել է: «Եթե լինեին հանցագործության մասին կոնկրետ հատկանիշներ, եւ քննության անհրաժեշտություն լիներ իրականացնելու, ապա դատարանը կդիմեր դատախազությանը: Երբ որ դատարաններում հնչում են հայտարարություններ, եւ դատարանը գտնում է, որ հայտարարության մեջ կան հանցագործության մասին հատկանիշներ, որոշում է կայացնում այդ մասով նյութերն ուղարկել դատախազություն: Իսկ դատախազությունն էլ օրենքով սահմանված կարգով ընթացք է տալիս: Տվյալ պահին այդ գործը գտնվում է դատարանի վարույթում, դատարանը պետք է վերջնական գնահատականը տա` վերլուծելով դատաքննության ձեռք բերված ապացույցներն իր ամբողջության մեջ»,-եզրափակեց Տռուզյանը:
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԿՀԱՐՈՒՑՎԻ՞
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ