Հանցանքի վայրում Facebook է մտել և մոռացել դուրս գալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինեսոտա նահանգում գտնվող տանը գողություն անելիս Նիկոլաս Ուիգը մոռացել է դուրս գալ Facebook-ի իր էջից: Դա հնարավորություն է տվել տուժողին ճանաչել հանցագործին, իսկ ամերիկյան ոստիկանությունն էլ ձերբակալել է Ուիգին:

Տան տիրոջ խոսքով, նա տեսել է կողոպտիչին փողոցում և ճանաչել նրան, հիշելով Facebook-ի լուսանկարը, որը նա տեսել էր իր տնային համակարգչում կողոպուտից հետո:
Նահանգի ոստիկանությունը հայտարարել է, որ Ուիգը խոստովանել է, որ հանցագործություն է կատարել: Այժմ նրան մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում, տեղեկացնում է BBC-ին:




Լրահոս