«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերից մեկը հարցում էր տեղադրել. «Ձեր կարծիքով, ո՞վ է ամենահայտնի երիտասարդ քաղաքական եւ հասարակական գործիչը Հայաստանում»: Մինչեւ այն պահը, երբ մենք հետեւում էինք հարցմանը, առաջատարն էր ԲՀԿ երիտթեւի ղեկավար Վահե Էնֆիաջյանը: Թե ինչպես է նրան հաջողվել այդքան ձայն հավաքել, դժվար է ասել: Սակայն բացահայտվեց մի զավեշտ. ՀՀԿ երիտթեւի նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանն անձամբ ինքն իր օգտին էր քվեարկել: Բայց դա էլ չօգնեց Ավագյանին` զբաղեցնելու գոնե 2-րդ տեղը:
ՉՕԳՆԵՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ