Վարչապետ Տիգրան Սարգսյանը որոշել է ամեն առիթով հովանավորել ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին: Բացի այն, որ Տ.Սարգսյանի ակտիվ միջամտությամբ Նիկոյանը դարձավ ԱԺ նախագահ, հիմա էլ վարչապետը որոշել է իր վրա վերցնել ԱԺ հրավերով Երեւան ժամանած հյուրերին «պատիվ տալու» գործը: Թեեւ Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունը Երեւան է ժամանել ԱԺ հրավերով, սակայն նրանց` փետրվարի 22-ի երեկոյան «Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» ռեստորանում ընթրիքը կազմակերպել է վարչապետը: Այդ ընթրիքին մասնակցել է մոտ 70 հոգի: Սա տարօրինակ է այնքանով, որ ընդունված կարգի համաձայն` յուրաքանչյուր պետական մարմին ինքն է հոգում իր հրավերով Երեւան ժամանած հյուրերի ճաշկերույթի հարցերը, այդպես է եղել միշտ: Վարչապետի մամուլի խոսնակ Արամ Անանյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ վարչապետի կողմից պաշտոնական ընթրիք մատուցելը բնական է եւ ավանդույթ:
ՆԻԿՈՅԱՆԻ ԱՊՊԱ-Ն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ