Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանը նշանակվել է Մադրիդի «Ռեալի» երիտսարդական թիմի գլխավոր մարցիչ:
Ֆրանսիացին մադրիդցիների համակարգում է 2010-ից, իսկ վերջերս Կարլո Անչելոտտիի մարզիչների շտաբի անդամ էր:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ նախկին ֆուտբոլիստը 2016-ից կգլխավորի «Ռեալի» հիմնական թիմը:
Զիդանը՝ ՖԻՖԱ-ի վարկածով աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, մրցանակի եռակի դափնեկիր է (1998, 2000, 2003): Ֆրանսիայի հավաքականի կազմում ֆուտբոլիստը դարձել է աշխարհի չեմպիոն (1998) և Եվրոպայի չեմպիոն (2000): «Ռեալի» կազմում Զիդանը հանդես է եկել 2002-2006 թթ.: Այդ ընթացքում նա հաղթել է Իսպանիայի առաջնությունում (2003), Իսպանիայի սուպերգավաթը (2001, 2003), ՈՒԵՖԱ-ի պուպերգավաթը (2002) և Չեմպիոնների լիգայի գավաթը: