ՍԴՀԿ-ն երեկ հանդես է եկել ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին ուղղված բաց նամակով` պահանջելով շտապ լուծում տալ իրենց կուսակցության հետ կապված խնդրին` անվավեր ճանաչելով Գեւորգ Պերկուպերկյանին ՍԴՀԿ ատենապետ գրանցելու որոշումն ու պատասխանատվության ենթարկելով մեղավորներին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Լյուդմիլա Սարգսյանը մտահոգություն հայտնեց, որ ձգձգելով իրենց կուսակցության հետ կապված այս խնդրի լուծումը` իշխանությունները մտադրված են խոչընդոտներ ստեղծել Հայ ազգային կոնգրեսի գրանցման հարցում` փորձելով հզոր քաղաքական ուժին դուրս թողնել ընտրապայքարից: Հիշեցնենք, որ ՍԴՀԿ-ն Կոնգրեսի անդամ կուսակցություններից է եւ պատրաստվում է դաշինքով հանդես գալ նրա կազմում:
ԱՐԱԳԱՑՐԵ՛Ք
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ