ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ Դաշինքը մտադիր է «զգալի միջոցներ ձեռնարկել»` Վրաստանի հետ գործընկերության ամրապնդման համար: Բացի այդ, մինչև 2015թ.-ի վերջը Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությունը մտադիր է հստակեցնել ՆԱՏՕ-ին Չեռնոգորիայի հնարավոր անդամակցության հարցը, տեղեկացնում է BBC-ն:
«Մենք Վրաստանի համար առաջարկների զգալի փաթեթ ունենք, որը կօգնի երկրին ավելի մերձենալ ՆԱՏՕ-ին», – նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Ներկա պահին Վրաստանը Դաշինքի հետ Արագացված երկխոսության մասնակից է, որից հետո երկրին կարող է առաջարկվել կազմակերպությանը անդամակցելու համար գործողություների ծրագիր:
Ինչպես իշխող « Վրացական երազանք» կոալիցիան, այնպես էլ ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցությունն ինտեգրումը եվրոատլանտյան տարածք համարում են Վրաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: