![](https://armlur.am/wp-content/uploads/2014/06/metro.jpeg)
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենն առայժմ չի նախատեսում վերանայել ուղևորափոխադրումների գործող սակագինը: Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման մասին մետրոպոլիտենի ղեկավարությունն, իհարկե, տեղյակ է, բայց ինչպես armlur.am-ի հետ զրույցում նշեց մամուլի քարտուղար Նինել Վարդանյանը` իրենք չեն էլ մտածել գործող 100 դրամ սակագինը բարձրացնելու մասին:
Մեր հարցը նույնիսկ անակնկալի բերեց մեր զրուցակցին, թեև ինչպես լինում է բոլոր նման դեպքերում, չի բացառվում, որ օրեր անց համապատասխան որոշում հրապարակվի գործող սակագինը վերանայելու մասին:
Նաիրա Հովհաննիսյան