Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (Council of Europe Parliamentary Assembly (PACE), այսօր կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրել է Թորբյորն Յագլանդին (Նորվեգիա)՝ 5 տարի ժամկետով:
Քվեարկության առաջին փուլին մասնակցել է 249 մարդ. Յագլանդը ստացել է 156 ձայն, իսկ գերմանացի Սաբին Շնարբերգերը՝ 93 ձայն:
Առաջին անգամ Յագլանդը ԵԽԽՎ գլխավոր քարտուղար է ընտրվել 2009-ին. նույն տարում նա ընտրվել էր նաև Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի ղեկավար: Վերջինս եղել է նաև Նորվեգիայի խորհրդարանի նախագահը 2005-2009թթ.:
ԵԽԽՎ քարտուղարը կանցնի իր պարտականությունների իրականացմանը 2014թ. հոկտեմբերի 1-ին: