Եվրոպայի լիբերալ-ժողովրդավարական կուսակցության կայքում ELDR փոխնախագահ Լյուսի Վան Դեր Լանը հայտարարել է, որ ՀՀ-ում անթույլատրելի է 2008թ. նախագահական ընտրություններին հաջորդած մարտիմեկյան դեպքերի կրկնությունը: Ըստ նրա` եվրոպական լիբերալները հետեւողական են Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Նրանք նաեւ խնդրել են European Peopleևs Partyևs-ին եւ հիմնական քույր կուսակցություններին իրենց պատասխանատվության տակ վերցնել այդ ընտրությունները:
«ԵԽ-ն հատուկ արժեքների կառույց է, եւ մենք այդ առումով մեզ վրա ենք վերցնում այդ պատասխանատվությունը եւ երաշխավորում ենք իրական ժողովրդավարություն»,-նշեց ELDR փոխնախագահը: Ըստ Լյուսի Վան Դեր Լանի` տնտեսական վիճակը շատ ծանր է, ուստի եվրոպական լիբերալները չեն կարող ծուլորեն նայել այն հանգամանքին, որ հարեւանությամբ քաղաքացիներն օլիգարխների պատճառով թավալ են տալիս աղքատության մեջ:
«ELDR կուսակցությունը հանդիպումներ կունենա իր կոնսուլների հետ մայիսի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում եւ կհավաքի ավելի քան 150 ազատ դիտորդների ELDR կուսակցության յուրաքանչյուր մասնաճյուղից ողջ Եվրոպայում»,-ընդգծել է Վան Դեր Լանը:
ՄԱՐՏԻ ՄԵԿԸ ՉՊԵՏՔ Է ԿՐԿՆՎԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ