«Միմյանց փոխարեն քվեարկելը հանցանք չէ»:
Իհարկե, Գալուստ Սահակյանն առաջին անգամը չէ, որ ուղեղի հետ անհամապատասխանելի մտքեր է հայտնում: Բայց ամեն դեպքում, հարկ ենք համարում նրան հիշեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի մասին, համաձայն որի` ուրիշի փոխարեն քվեարկելը հանցանք է: Քրօր.-ի 309 հոդվածը նախատեսում է, որ պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից եւ էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին, պատժվում է տուգանքով կամ առավելագույնը 4 տարի ազատազրկմամբ: