Անցյալ տարվա նոյեմբերի 5-ից անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանի և նրա ընկերների դատական երկրորդ նիստը այսօր համեմատաբար խաղաղ ընթացք ունեցավ:
Մեղադրյալների հարազատներին այս անգամ թույլ տվեցին ներկա գտնվել դատավարությանը: Նախքան նիստի սկիզբը դատարանի բակում բողոքի ակցիա տեղի ունեցավ՝ «Ազատություն քաղբանտարկյալներին» կարգախոսով: