ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես ընդունում եմ Սերժ Սարգսյանի ասածի ճշմարտությունը` բիզնեսմենը թող զբաղվի բիզնեսով»:

Արայիկ Հայրապետյան hraparak.am

Նախքան Սերժ Սարգսյանը` բոլոր ժամանակների բոլոր իմաստուններն են համոզված եղել ու պնդել, որ ամեն մեկն իր գործով պետք է զբաղվի: Լավանդայի Արայիկն այդ պարզ ճշմարտությունը նոր է հասկացել` ապավինելով ոչ թե իմաստունների փիլիսոփայությանը, այլ Սերժ Սարգսյանի կոչին: Իհարկե լավ է, որ գործարարն այդքան բանը երկար տարիներ հետո հասկացել է: Բայց լավ կլիներ, որ առաջիկայում էլի գտնվեն գործարարներ, որոնք բիզնեսն ու քաղաքականությունը չխառնելու որոշումը կայացնեն ոչ թե ընտրություններից հետո, այլ առաջ, հակառակ դեպքում այդ որոշումը գրոշի արժեք չի ունենա:




Լրահոս